ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Խեղճ Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ուզում էին ազատել ավազակապետության կապանքներից

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Խեղճ Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ուզում էին ազատել ավազակապետության կապանքներից
13.04.2013 | 23:44

Փաստորեն ՀԱԿ-֊ի առաջնային նպատակը հռչակվում է խոշոր բուրժուազիայի ազատագրումը: Այսինքն 2008 թ. հարյուր հազարավոր մարդ դուրս էր եկել փողոց, որ ազատի խեղճ Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ավազակապետության կապանքներից: Բայց դրանք այնքան անխելք են ու ապերախտ, որ չհասկացան իրենց օգուտը, համ էլ օգնեցին Ռոբերտին ու Սերժին բռնի ճնշել այդ շարժումը: Լավ, ընդունենք դա այդպես է, բայց կոնգրեսի շուրջ հավաքված սալոնային ձախերը ինչո՞ւ են այդքան ոգևորվել: Գոնե ձևի համար չափավոր դժգոհություն խաղացնեին:

Դիտվել է՝ 8423

Մեկնաբանություններ